Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ջո Բայդենը պահանջել է հեռացնել զորքը

Ջո Բայդենը պահանջել է հեռացնել զորքը
19.02.2014 | 12:44

ԱՄՆ-ը դատապարտում է ՈՒկրաինայում հակամարտության բոլոր կողմերից իրականացվող բռնությունը, սակայն կարծում է, որ ստեղծված իրավիճակում լարվածությունը թուլացնելու հատուկ պատասխանատվությունն ընկնում է կառավարության վրա: Այս մասին ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը: Սպիտակ տան հաղորդագրության մեջ ասվում է, որ Բայդենը Յանուկովիչից պահանջել է Կիևի փողոցներից «հեռացնել ուժայիններին և առավելագույն զսպվածություն ցուցաբերել»: «ԱՄՆ-ի փոխնախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ցուցարարների մտահոգություններին պատասխանելու համար անհրաժեշտ է երկխոսություն ընդդիմության ղեկավարության հետ և քաղաքական բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների մշակում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ