Երեկ ողջ օրվա ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մի քանի անգամ փորձել է հեռախոսազրույց ունենալ ՈՒկրաինայի նախագահի հետ: Այս մասին գրել է գերմանական «Die Welt»-ը: Թերթը, հղում անելով Գերմանիայի կառավարության ներկայացուցչին, նշել է, որ կանցլերի զանգերին Յանուկովիչը չի պատասխանել: