Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Յանուկովիչը իրավիճակը հասկանալու կարողություն չունի»

«Յանուկովիչը իրավիճակը հասկանալու կարողություն չունի»
19.02.2014 | 12:50

Չորեքշաբթի գիշերը ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության միջև բանակցությունները չտվեցին ոչ մի արդյունք: Նրանք չկարողացան հասնել փոխըմբռնման` կապված Կիևում տիրող իրավիճակի հետ: Այդ մասին ասել է «ՈՒդար» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն: Ըստ Կլիչկոյի, նախագահը «անբավարար է արձագանքել իրավիճակին»: «Ամբողջը, որ նա ասել է, այն է, որ ընդդիմության առաջնորդները կոչ անեն ժողովրդին դադարեցնել դիմակայությունը և վայր դնեն զենքը»,- ասել է ընդդիմության առաջնորդը: «Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է անհապաղ դուրս հանի անվտանգության ուժերը և դադարեցնի արյունոտ առճակատումը, քանի որ մարդիկ են մահանում: Եվ ես ասացի այս մասին Յանուկովիչին: Քանի դեռ արյուն է հոսում, ի՞նչ բանակցությունների մասին կարող է խոսք լինել: Բայց, ցավոք, իրավիճակը գնահատելու և հասկանալու կարողություն նա չունի»,- ավելացրել է Կլիչկոն: ՈՒկրաինայի նախագահը ընդդիմության հետ հանդիպումից հետո մտադիր է հեռուստատեսությամբ դիմելու ժողովրդին: Այս մասին հաղորդել է տարածաշրջանների կուսակցության պատգամավոր, նախագահի խորհրդական Աննա Հերմանը:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ