Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Մայդանում զրահամեքենայի հետ պայթեց Պուտինի կայսերական քաղաքականությունը»

«Մայդանում զրահամեքենայի հետ պայթեց Պուտինի կայսերական քաղաքականությունը»
19.02.2014 | 17:11

ՈՒկրաինայում անցյալ տարեվերջից սկիզբ առած բողոքի ակցիաները, որոնք ուղղված են իշխանությունների կայացրած որոշմանը` ընդդեմ եվրաինտեգրման, շարունակում են մարդկային կյանքեր խլել: Տարբեր տվյալներ են հաղորդում բախումների ժամանակ մարդկային զոհերի մասին:

Այսօր մի խումբ քաղաքացիներ սոցիալական ցանցերի նախաձեռնությամբ, հավաքվել էին «Հաղթանակ» զբոսայգու մոտ, որտեղից էլ երթ կատարեցին դեպի ՀՀ-ում ՈՒկրաինայի դեսպանատուն` իրենց զորակցությունը հայտնելու պայքարի դուրս եկած ուկրաինացիներին:
Քաղաքական գործիչներից ներկա էին «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, «Ժառանգություն» կուսակցությունից` Ստեփան Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանն ու Դավիթ Սանասարյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Ցուցարարները ներկայացել էին «Յանուկովիչի ռեժիմի անկումը Սերժիկի ռեժիմի տապալման սկիզբն է», «Մայդանում նաև մենք ենք» և նման այլ ցուցապաստառներով:
Ակցիայի կազմակերպիչներից Զարուհի Հովհաննիսյանն իր խոսքում հիշեցրեց, որ բոլոր ռեժիմներն ու բռնապետները նման են իրար, նրանք չունեն ազգություն և բիրտ ուժ են կիրառում իրենց դեմ դուրս եկած քաղաքացիների դեմ: Նա հայտարարեց, որ մեր հասարակությունն իր զորակցությունն է հայտնում ուկրաինացի ժողովրդին և նրան մաղթում է հաղթանակ:
Լրագրող Գայանե Առուստամյանը, նկատի ունենալով, որ իր խոսքն ուղղված է ՈՒկրաինայի դեսպանատանը, ելույթ ունեցավ ռուսերեն: Նա նշեց, որ Վիկտոր Յանուկովիչի ռեժիմը բիրտ ուժ է կիրառել իրենց սահմանադրական իրավունքների համար պայքարի դուրս եկած խաղաղ ցուցարարների դեմ, ինչի հետևանքով զոհվել է քսանից ավելի մարդ, կան հարյուրավոր վիրավորներ, արգելում են մարդկանց ցուցաբերել բժշկական օգնություն:
Հայաստանի ազատասեր քաղաքացիների և դիմադրության կողմնակիցների անունից Գայանե Առուստամյանն իր համերաշխությունը հայտնեց Մայդանին և դիմեց միջազգային հանրությանն ու եվրոպական կառույցներին` պահանջելով դադարեցնել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունները, վերջ տալ բախումներին ուկրաինական Մայդանում, Յանուկովիչի ռեժիմի գործողությունները գնահատել որպես մարդկության դեմ գործած հանցագործություն, քայլեր ձեռնարկել Յանուկովիչին և նրա կառավարության անդամներին Հաագայի տրիբունալին հանձնելու ուղղությամբ, արգելք դնել Յանուկովիչի բանկային հաշիվների վրա, ստեղծել միջազգային կոմիտե, որը կհետաքննի զինծառայողների և չինովնիկների գործողությունները, որոնք ուղղված են եղել խաղաղ ցուցարարների դեմ:
Դավիթ Շահնազարյանն իր համառոտ խոսքում դատապարտեց ուկրաինացի ժողովրդի դեմ իշխանության կատարած բռնությունները: Նա հայտարարեց, որ Յանուկովիչը դադարում է լինել նախագահ, այսուհետ նա հակամարտող կողմ է, քանի որ իրականացնում է ՌԴ նախագահ Վ. Պուտինի նեոկայսերական նկրտումները: Զուգահեռներ տանելով վեց տարի առաջ Երևանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ` Դավիթ Շահնազարյանը նշեց, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, կազմակերպված է նույն ուժերի կողմից, որոնք կազմակերպեցին Մարտի 1-ը Երևանում: Իսկ աշխարհի առաջադեմ մարդկությունից նա պահանջեց, որ գնահատական տրվի ՈՒկրաինայում և վեց տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, որոնք մարդկության դեմ գործած հանցագործություններ են:
«Մայդանում զրահամեքենայի հետ պայթեց Պուտինի կայսրական քաղաքականությունը»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:
Ակցիան ավարտվեց «Փառք ՈՒկրաինային» կոչերով: ՈՒկրաինայի իշխանությունների բռնությունները դատապարտեց նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ