Սառեցված հակամարտությունները խոչընդոտ են հանդիսանում Կովկասում խաղաղություն հաստատելու համար: Այդ մասին երեկ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Նրա խոսքով, կողմերը պետք է ամեն ինչ անեն՝ սառեցված հակամարտությունները կարգավորելու համար:
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հարցին՝ նախարարն ընդգծել է, որ դա անհնար է անել, քանի դեռ չի վերականգնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: