Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵԽ-ի կարծիքով` Յանուկովիչը կորցրել է լեգիտիմությունը

ԵԽ-ի կարծիքով` Յանուկովիչը կորցրել է լեգիտիմությունը
20.02.2014 | 12:29

Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Էլմար Բրոկը ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ռեժիմի նկատմամբ: «Պատժամիջոցները պետք է ընդունել հիմա: Մենք կոչ չենք անում սանկցիաներ կիրառել ՈՒկրաինայի նկատմամբ: Մենք կոչ ենք անում պատժամիջոցներ կիրառել իշխանության ներկայացուցիչների, Կիևի բռնությունների մեղավորների նկատմամբ»,- ասել է Բրոկը: Վերջինս նշել է, որ սանկցիաները պետք է լինեն մասնավորապես ԵՄ մուտքի արգելքի և բանկային հաշիվների սառեցման տեսքով: Կոմիտեի անդամ Խոսե Իգնասիո Սալաֆրանկան էլ իր հերթին հայտարարել է, թե Յանուկովիչի ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներն անհրաժեշտ է կիրառել անհապաղ:
«ՈՒկրաինացիները վաղուց հոգնել են մեր խոսքերից: Մենք պետք է պատժամիջոցներն ընդունեինք ավելի շուտ, այդ դեպքում դրանք ավելի արդյունավետ կլինեին: Մենք պետք է վերջապես դա անենք», -ասել է Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Յացեկ Զարիուշ Վոլսկին: Նա ընդգծել է, որ Յանուկովիչը կորցրել է լեգիտիմությունը և կոչ է արել ՈՒկրաինայում նոր ընտրություններ անցկացնել:

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ

‚մ: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am