Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Յուլյա Տիմոշենկոն առաջարկում է Վիկտոր Յանուկովիչին դատել Հաագայում

Յուլյա Տիմոշենկոն առաջարկում է Վիկտոր Յանուկովիչին դատել Հաագայում
20.02.2014 | 15:39

ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել ընդդիմության առաջնորդներին անհապաղ ձևավորել բարձր մակարդակի պատվիրակություն, որը կմասնակցի այսօր կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը և հնարավոր միջոցներով կհամոզի եվրոպական ղեկավարներին ու մնացած բոլոր ուժերին` գտնել իրավական ճանապարհ Հաագայի միջազգային քրեական դատարանում անհատական վարույթ սկսելու Վիկտոր Յանուկովիչի դեմ: Այս մասին նախկին վարչապետը գրել է Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:
Տիմոշենկոն նաև անհրաժեշտ է համարում անհատական պատժամիջոցներ սահմանել Յանուկովիչի ընտանիքի նկատմամբ: «Յանուկովիչը բարոյական պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր սպանված մարդու համար, իսկ ժամանակի հետ նաև քրեական պատասխանատվություն կկրի»,- գրել է նախկին վարչապետը` կոչ անելով համաձայնության չգալ իշխանության հետ: Նա հայտարարել է, որ ճգնաժամից դուրս գալու համար պետք է անցկացնել վաղաժամկետ խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Ըստ նրա, Յանուկովիչը, որը «անօրինական զավթել է իշխանությունը», պետք է պաշտոնաթող լինի:
Ի դեպ, քիչ առաջ հայտնի դարձավ, որ Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներն այսօր ժամանել էին Կիև` Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմադիր առաջնորդների հետ հանդիպման, բայց այն առայժմ հետաձգվել է: «Երկրի ղեկավարության հետ բանակցությունները չեղյալ են համարվել և դիվանագիտական խումբը հետ է վերադարձել»,-հայտնել է Կիևի նախագահականին մոտ կանգնած աղբյուրը:
Դիվանագիտական շրջանակների գործակալության աղբյուրը հայտնում է, որ բանակցությունները ՈՒկրաինայի նախագահի հետ հետաձգվել են «անվտանգության նկատառումներով»:

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ