Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵՄ-ն դեմ է ՈՒկրաինայում հատուկ դրություն մտցնելուն

ԵՄ-ն դեմ է ՈՒկրաինայում հատուկ դրություն մտցնելուն
21.02.2014 | 12:56

Եվրամիության խորհուրդը հայտարարությամբ դատապարտել է բռնությունները ՈՒկրաինայում: ԵՄ խորհրդի որոշմամբ` ՈՒկրաինայում մարդու իրավունքների խախտման և բռնությունների համար պատասխանատուների մուտքը ԵՄ կարգելվի, և նրանց ակտիվները կսառեցվեն: ԵՄ անդամ երկրները համաձայնել են կասեցնել այն սարքավորումների արտահանումը, որոնք կարող են օգտագործվել ներքին բռնաճնշումների նպատակով: ԵՄ խորհուրդը ցնցված է և խորապես անհանգստացած ՈՒկրաինայում իրադրության վատթարացումից: «Ոչ մի հանգամանք չի կարող արդարացնել ստեղծված իրավիճակը: Եվրամիության խորհուրդը խորապես դատապարտում է բռնության գործադրումը: Նրանք, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների ծանր խախտումների համար, պետք է կանգնեն արդարադատության առջև», - ասված է հայտարարությունում:
«Մենք մտքով այն ընտանիքների հետ ենք, որ զոհեր և վիրավորներ ունեն: ՈՒկրաինայի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բռնությունը, հարգել մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքը, և անմիջապես հետաքննություն սկսել բռնարարքներ գործածների դեմ», - հայտարարում է ԵՄ խորհուրդը:
«Կառավարությունը պետք է առավելագույնս զուսպ լինի, ընդդիմության առաջնորդներն էլ` հեռու մնան կտրուկ գործողությունների դիմողներից: Հարկ է խուսափել արտակարգ դրություն հայտարարելուց և ցուցարարների դեմ ուժի կիրառումից»,- նշված է ԵՄ խորհրդի հայտարարության տեքստում:
ԵՄ-ն նաև խրախուսում է ՈՒկրաինայի իշխանությունների և ընդդիմության քաղաքական երկխոսությունը` խոստանալով աջակցել երկրի սահմանադրական բարեփոխումներին և վիրավոր մարդկանց օգնություն ցուցաբերել:

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ