Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պան Գի Մուն. Մենք պետք է շարունակենք

Պան Գի Մուն. Մենք պետք է շարունակենք
21.02.2014 | 13:04

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հիասթափություն է արտահայտել Ժնևում սիրիական ընդդիմության և կառավարության բանակցություններում նկատելի առաջընթացի բացակայության առնչությամբ, սակայն նշել է, որ այլընտրանք չկա:
«Չնայած ես հիասթափված եմ, որ քաղաքական բանակցությունների երկու ռաունդները առաջընթացի չտարան, մենք չպետք է չափազանց հոռետեսորեն տրամադրվենք: Մենք պետք է շարունակենք: Ժնևյան համաժողովը շարունակելուց բացի այլ ելք չկա»,- ասել է Պան Գի Մունը: Նա միջազգային հանրությանը կոչ է արել շարունակել Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնության ցուցաբերումը:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ