Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լոնդոն-Թեհրան դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեցին

Լոնդոն-Թեհրան դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեցին
21.02.2014 | 13:12

Թեհրանը և Լոնդոնը վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները գործերի ժամանակավոր հավատարմատարների մակարդակով։ Ըստ ԻԻՀ փոխարտգործնախարարի. «Այսօրվանից՝ Իրանը և Մեծ Բրիտանիան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները գործերի ժամանակավոր հավատարմատարների մակարդակով, ովքեր մշտական բնակություն չեն հաստատել երկու երկրների տարածքում», - ընդգծել է դիվանագետը:
Իրանի փոխարտգործնախարարի խոսքով՝ Թեհրանում և Լոնդոնում դեսպանությունների վրա բարձրացվել են երկու երկրների դրոշները:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունում հաստատել են, որ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են:
Մեծ Բրիտանիան փակել էր Թեհրանում իր դեսպանատունը 2011-ին՝ ցուցարարների հարձակումից հետո, որին հետևել էր Լոնդոնում Իրանի դեսպանության աշխատանքի դադարեցումը:

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ