Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

The USA Today. ՈՒկրաինան մնացել է Արևմուտքի ու Պուտինի միջև

The USA Today. ՈՒկրաինան մնացել է Արևմուտքի ու Պուտինի միջև
21.02.2014 | 13:15

«Նախկին խորհրդային երկրի ղեկավարը ծայրահեղականների դեմ պայքարի հարցում օգնության համար դիմել է Ռուսաստանին։ 2008 թվականին էր, դա Վրաստանն էր»,- գրում է The USA Today-ը։
Պարբերականը նկատում է, որ ինչպես և 2008-ին, ներկայում ևս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրում է ԱՄՆ-ին ու Եվրոպային բանակցությունների անվան տակ Վրաստանն Արևմուտքի կողմը շեղելու փորձերի մեջ։ Արդյունքում Ռուսաստանը ներխուժեց վրացական տարածք, իսկ ռուսական բանակն առայսօր Վրաստանում է։ Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ այդ սցենարը կարող է կրկնվել ներքաղաքական ճգնաժամի թիրախում հայտնված ՈՒկրաինայում, որտեղ վերջին մի քանի օրը իրավապահների ու ցուցարարների բախումների հետևանքով զոհվել է առնվազն 77 մարդ։
The USA Today-ը նշում է, որ ՈՒկրաինան մնացել է Արևմուտքի ու Պուտինի միջև, և «վերջինս մտադիր չէ թույլ տալ ՈՒկրաինա սողոսկել»։
Հոդվածագրի կարծիքով՝ Պուտինը երբեք չի ընդունել ՈՒկրաինայի կամ որևէ այլ նախկին խորհրդային պետության ինքնիշխանությունը։ Այդ երկրների կորուստը նա նկարագրում է որպես «դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետ»։
Ռուս ղեկավարի առաջնահերթություններից մեկը հետխորհրդային պետությունների վերաինտեգրումն է՝ տնտեսական ու քաղաքական կապերի ամրապնդման միջոցով։

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ