Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵՄ-ն պատրաստ է ասոցացման համաձայնագիր ստորագրելու Կիևի հետ

ԵՄ-ն պատրաստ է ասոցացման համաձայնագիր ստորագրելու Կիևի հետ
21.02.2014 | 13:17

ԵՄ-ի առաջարկն ՈՒկրաինային՝ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ, դեռևս ուժի մեջ է, հայտարարել է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։ «Քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման վերաբերյալ մեր առաջարկը մնում է սեղանին»,- նշել է նա։ Էշթոնի խոսքով՝ ԵՄ-ն շարունակում է կարծել, որ քաղաքական ճգնաժամի լուծման ցանկացած երկարաժամկետ որոշում պետք է ներառի սահմանադրական բարեփոխումներ, նոր կառավարության ձևավորում և ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար պայմանների ստեղծում։ Էշթոնն ընդգծել է, որ «ԵՄ-ն պատրաստ է աջակցելու ՈՒկրաինային բարեփոխումների հարցում, որոնք կապահովեն քաղաքացիների համար կայուն, զարգացող և ժողովրդավարական ապագա»։ Բրյուսելը պատրաստ է հումանիտար օգնություն տրամադրելու մարդկանց բուժման համար, որոնք տուժել են բախումների ընթացքում։

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ