Սպիտակ տունը Կիևում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պայմանավորվել են համակարգել ՈՒկրաինայի հարցով իրենց ջանքերը։ Նրանք համամիտ են, որ ԱՄՆ-ը , Գերմանիան և Եվրոպական միությունը սերտ կապի մեջ պետք է մնան ՈՒկրաինայի ներքաղաքական ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերի համաձայնեցման հարցում։
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը տեղեկացրել է, որ իր երկիրը կընդլայնի պատժամիջոցների ցանկն ընդդեմ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների։
Իսկ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները որոշել են ՈՒկրաինայում տեղի ունեցող բռնությունների համար մեղավորների դեմ հստակ պատժամիջոցներ սահմանել՝ սառեցնել ակտիվներն ու արգելել վիզաների տրամադրումը։