Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում ստեղծվել է ուկրաինական Մայդանի հետ համերաշխության կոմիտե

Հայաստանում ստեղծվել է ուկրաինական Մայդանի հետ համերաշխության կոմիտե
21.02.2014 | 16:30

«ՈՒկրաինայում ծավալվող գործընթացները էական ազդեցություն են ունենալու հետխորհրդային երկրների ապագայի, հատկապես ԵՄ «Արևելյան գործընկերության» մասնակից պետությունների, ինչպես նաև համաեվրոպական անվտանգության ու եվրոպական արժեքների հաստատման վրա: Մայդանի ակտիվիստներն ու բարիկադները պաշտպանում են նաև մեր հասարակության ձգտումը դեպի լիարժեք անկախ պետականություն և ժողովրդավարություն,- ասված է Facebook սոցիալական ցանցում Համերաշխության կոմիտեի տարածած հռչակագրում։- Կոմիտեի խնդիրներն են. Մայդանին ցուցաբերել քաղաքական ու բարոյական աջակցություն, մեր հասարակության և արտերկրում ապրող հայերի շրջանում տարածել ճշմարիտ և հավաստի տեղեկատվություն ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ինչը հատկապես կարևոր է կեղծիքի և այլատյացության վրա հիմնված ռուսական լրատվամիջոցների կողմից իրականացվող լայնածավալ քարոզչության պայմաններում»:

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ