Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բրյուսելը դեռ լռում է

Բրյուսելը դեռ լռում է
21.02.2014 | 17:08

ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու և 2004 թ. սահմանադրությանը վերադառնալու անհրաժեշտության մասին:

Բրյուսելը դեռևս չի մեկնաբանում այդ տեղեկատվությունը, քանի որ չի ստացել պաշտոնական հայտարարություն այդ մասին:
«Երբ կստանանք պաշտոնական տեղեկատվություն, այն ժամանակ էլ կլինի պաշտոնական արձագանք»,- մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Բրյուսելում եվրոպական դիվանագիտության գլխավոր ներկայացուցիչ Մայա Կուցանցիչը: Նրա խոսքերով՝ Քեթրին Էշթոնը մշտական կապի մեջ է գտնվում Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հետ, որոնք ՈՒկրաինայի ղեկավարության հետ վարում են բանակցություններ:
Վիկտոր Յանուկովիչի, ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի, Օլեգ Տյագնիբոկի, ինչպես նաև ՌԴ օմբուդսմեն Վլադիմիր Լուկինի հետ հանդիպումները շարունակվել են ողջ գիշեր, ընդհանուր առմամբ՝ ութ ժամ:

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ