Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լուկինը չի ստորագրել ուկրաինական ճգնաժամը հանգուցալուծող համաձայնագիրը

Լուկինը չի ստորագրել ուկրաինական ճգնաժամը հանգուցալուծող համաձայնագիրը
21.02.2014 | 17:24

ՈՒկրաինական իշխանության և ընդդիմության միջև բանակցող ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ, ՌԴ օմբուդսմեն Վլադիմիր Լուկինը չի ստորագրել երկրում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված համաձայնագիրը:

Փաստաթուղթը, որը նախատեսված էր ստորագրել այսօր կեսօրին, ներառում էր արտահերթ ընտրությունների պահանջ և վերադարձ 2004 թ. սահմանադրությանը:
ՈՒկրաինայի ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված հանդիպումներին մասնակցում էին նաև Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները:

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ