Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կոբզոնը Յանուկովիչին կոչ է արել ուժ գործադրել

Կոբզոնը Յանուկովիչին կոչ է արել ուժ գործադրել
22.02.2014 | 11:53

Երգիչ Իոսիֆ Կոբզոնը և դերասան Վասիլի Լանովոյը, ովքեր ժամանակին Ուկրաինայից տեղափոխվել են Ռուսաստան, Վիկտոր Յանուկովիչին կոչ են արել երկրում ուժով կարգուկանոն հաստատել: Նրանք կարծում են, որ «այդ ամենաթողության կազմակերպիչները պետք է անհապաղ ձերբակալվեն և կանգնեն դատարանի առաջ»: «Այսօր մեր սիրելի Հայրենիքը` Ուկրաինան վտանգի մեջ է: Կլիչկոյի, Յացենյուկի, Տյագնիբոկի և այլ ռադիկալ ուժերի ղեկավարությամբ մայդանցիների սադրիչ գործողությունների արդյունքում մարդիկ են մեռնում, այրվում են շենքեր, պետական հիմնարկներ, զորամասեր, փակվում են դպրոցներ և մանկապարտեզներ: Սկսվում է եղբայրասպան քաղաքացիական պատերազմ»,- այսպես է սկսվում նամակը: Այնուհետև նրանք կոչ են անում «հանուն Ուկրաինայի ամբողջականության և միլիոնավոր ուկրաինացիների կյանքի» իշխանության «ողջ ուժն օգտագործել» երկրում կարգուկանոն հաստատելու համար: Նամակը ստորագրել են Իոսիֆ Կոբզոնը, Վասիլի Լանովոյը, Էլինա Բիստրիցկայան և ուրիշներ:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ