Ուկրաինայի նախագական նստավայրը հսկում են Մայդանի ինքնապաշտպանության ջոկատները: Ակտիվիստներն ասում են, որ ոչ մեկին չեն թույլատրի շենք մտնել, որպեսզի թալան տեղի չունենա: Շենքը փաստացի գտնվում է գործող իշխանության վերահսկողությունից դուրս: Դեպի շենք տանող դարպասները փակ են: Բացակայում են նաև Բերկուտի և ոստիկանության ջոկատները: