Վ. Յանուկովիչը գտնվում է Խարկովում, որտեղ նա հանդիպում է իր ընտրողների հետ և ելույթ ունենում հեռուստատեսությամբ: Այդ մասին հաղորդել է նրա խորհրդական Աննա Գերմանը:
Աննա Գերմանն ասել է. «Նախագահը կատարում է իր սահմանադրական պարտականությունները: Երեկոյան նա մեկնել է Խարկով: Այնտեղ նա հանդիպել է ընտրողների հետ և ելույթ ունեցել հեռուստատեսությամբ: Շահարկումներ անում են այն մարդիկ, ովքեր ուզում են փլուզել պետությունը:»
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Յանուկովիչը Խարկով է մեկնել շաբաթ երեկոյան: «Ինտերֆաքսի» զրուցակիցը նշել էր, որ նախատեսված է Յանուկովիչի մասնակցությունը Ուկրաինայի հարավ-արևելյան նահանգի պատգամավորների նստաշրջանին: Նստաշրջանի մասնակիցները ելույթ են ունեցել հանուն խաղաղության և միացյալ Ուկրաինայի:
Մասնավորապես՝ Խարկովի նահանգապետ Միխայիլ Դոբկինը և Դոնեցկի նահանգապետ Անդրեյ Շիշացկին հայտարարել են, որ «մեզ պետք է խաղաղություն և օրենք, մենք թույլ չենք տա ֆաշիզմ, մենք միասնական երկիր ենք»:
Իսկ Ուկրաինայի Գլխավոր Ռադայի պատգամավոր Օլեգ Ցարևը հայտարարել է, որ պետք է ինքնակազմակերպվել և թույլ չտալ երկիրը վերածելու քաոսի: