Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վարչապետն ու 16 նախարարներ երդվել են ծառայել ի բարօրություն Իտալիայի

Վարչապետն ու 16 նախարարներ երդվել են ծառայել ի բարօրություն Իտալիայի
22.02.2014 | 23:42

Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն ընդունել է երկրի նոր կառավարության երդմնակալությունը՝ վարչապետ Մատեո Ռենցիի գլխավորությամբ: Արարողությունը կատարվել է Կվիրինալ պալատում: 16 նոր նախարարները և վարչապետը երդվել են ծառայել ի բարօրություն Իտալիայի ու ստորագրել են երդումը: Երդմնակալությունից հետո Ռենցին գնացել է Կիջի կառավարական պալատ, որպեսզի ընդունի լիազորությունները իր նախորդից՝ Էնրիկո Լետայից: Ռենցին Իտալիայի ամենաերիտասարդ վարչապետն է: Նոր կառավարությունը պետք է ստանա խորհրդարանի հավանությունը:

Դիտվել է՝ 896

Մեկնաբանություններ