Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, թե Ուկրաինային անհրաժեշտ է անհապաղ աջակցել տնտեսական բարեփոխումների հարցում: Բիլդտը այդ մասին գրել է իր թվիթերյան բլոգում. «Ուկրաինայի նոր կառավարությանը անհրաժեշտ են և ռադիկալ տնտեսական արմատական բարեփոխումների փաթեթ, և միջազգային աջակցության ռադիկալ միջոցներ: Պետք է արագ գործել»:
Ուկրաինաի նոր կառավարության աջակցության մասին հայտարարել են նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: