Ուկրաինայի ՆԳՆ պաշտոնակատար Արսեն Ավակովը ծառայողական քննություն է նշանակել նախարարության և ՆԳ շրջանային վարչությունների մի շարք աշխատակիցների նկատմամբ` վերջին օրերի իրադարձությունների ժամանակ նրանց գործողությունների փաստերով: Ավակովն այդ մասին հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում: Նա նաև լուծարել է ՆԳՆ կոլեգիան և նշանակել նորը: Բացի այդ, ազատ են արձակվել վերջին երեք օրերին ձերբակալված ցուցարարները` թվով 64 հոգի: Ավակովը հայտարարել է, թե ՆԳՆ կառույցներում համակարգային փոփոխությունների մասով աշխատանքը շատ-շատ է` «իրավապահի փիլիսոփայության փոփոխությունից մինչև մի շարք ստորաբաժանումների և կադրային ռոտացիայի լյուստրացիա»: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ «ամեն ինչ անհապաղ և միանգամից չի լինի», բայց շատ կաշխատի: Ավակովը նաև նշել է, որ Խարկովում իրավիճակը կայունացել է, և կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ հակամարտությունը չի շարունակվի: