ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քվերակությամբ Սիրիայում կստեղծվեն մարդասիրական միջանցքենր` ՄԱԿ-ի և տարբեր ընկերությունների համար: Բանաձևի նախագիծը Սիրիայի իշխանություններին կոչ է անում թույլատրել մուտք գործել այն շրջաններ, որոնք երկար ժամանակ շրջափակման մեջ են: Դրանց թվում են Հոմսը, պաղեստինցի փախստականների Յարմուք ճամբարը, Ղութան: Բանաձևի կարևոր կետերից մեկն այն է, որ նշված շրջաններում գտնվող բնակիչներին պետք է թույլ տալ դուրս գալու այդ տարածքներից և ստանալու մարդասիրական օգնություն: Կոչ է արվում նաև դադարեցնել Հալեպի օդային ռմբակոծություններն ու քաղաքացիների վրա հարձակումները: