Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Չեխիայի նախկին նախագահ Կլաուսը մեղադրել է Արեւմուտքինˋ Ուկրաինայի հետ կապված անպատասխանատու կեցվածքի համար

Չեխիայի նախկին նախագահ Կլաուսը մեղադրել է Արեւմուտքինˋ Ուկրաինայի հետ կապված անպատասխանատու կեցվածքի համար
23.02.2014 | 15:01

«Եվրամիությունը Կիևին դրեց Արևելքի եւ Արեւմուտքի միջև երկընտրանքի, որը հանգեցրեց անլուծելի հակամարտության»,- համոզված է Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը: Նրա կարծիքով, Ուկրաինայի ճգնաժամի հարցում ԵՄ-ն գործում է «շատ անպատասխանատու»,-ասել է Վացլավ Կլաուսը։ Այդ անլուծելի հակամարտությանը Ուկրաինային դրդեց Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ ընտրություն կատարելու անհրաժեշտությանը, կարծում է 72 ամյա նախկին նախագահը։ «Այն հույսը, թե նոր ընտրությունները կարող են լուծել այս խնդիրը, պատրանք է»,-հայտարարել է նախկին նախագահը։ «Ռուսաստանի համար, Ուկրաինան ոչ միայն մերձավոր արտասահման է , այլ իր սեփական պետականության ու մշակույթի բնօրրանը»,-ընդգծել է նա:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ