Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Միխայիլ Գորբաչովը ցավում է Ուկրաինայում տեղի ունեցած անկարգությունների համար

Միխայիլ Գորբաչովը ցավում է Ուկրաինայում տեղի ունեցած անկարգությունների համար
24.02.2014 | 12:50

ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մեկնաբանել է ՈՒկրաինայի դեպքերը: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը հայտարարել է, որ շատ է ցավում երկրում կատարված անկարգությունների և ողբերգական իրադարձությունների համար և կոչ է արել թույլ տալ ուկրաինացի քաղաքական գործիչներին ինքնուրույն բանակցել իրենց ճգնաժամի լուծման և կարգավորման հարցերի շուրջ. «Մտահոգվում եմ իսկապես իմ մայր ՈՒկրաինայի համար: Մանկուց ես լսել եմ ուկրաիներեն երգեր, ուկրաիներեն գիտեմ շատ թե քիչ»,- ասել է նա: Պատասխանելով այն հարցին, թե այս ամենից հետո արդյոք կպահպանվի՞ ՈՒկրաինան իր ներկա սահմաններով, նա ասել է, որ դա կարող են որոշել միայն ուկրաինացիները: «Ես կողմ եմ ոչ միայն ներկայիս սահմաններին, այլև Խորհրդային Միության նախկին սահմաններին։ Սա դաս է, բայց ի՞նչ գործ ունեն այստեղ մարդիկ։ Ամենավերջին բանը, որ պետք է անել` ժողովրդին խորհուրդ տալն է. չպետք է միջամտել, հրահրել ... Թող նստեն բանակցությունների սեղանի շուրջ, դրա համար ամիսներ են պետք։ Թող ամիսներ շարունակ խոսեն, հոգ չէ, թեկուզ կես տարի, բայց թող բանակցեն»,- ասել է նախկին խորհրդային առաջնորդը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: Նա հիշեցրել է, որ ինքը դեմ է եղել Բելովեժյան համաձայնագրին, որը հանգեցրեց ԽՍՀՄ-ի փլուզմանը:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ