ՈՒկրաինայի նոր ղեկավարությանը անհրաժեշտ է հարաբերություններ ստեղծել, համագործակցել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին: Նա նաև ասել է, որ երկրի տարածքային ամբողջականությունը չպետք է կասկածի տակ առնվի, իսկ անջատողական տրամադրությունները կարող են վտանգավոր լինել երկրի համար: «ՈՒկրաինան լիովին անկախ երկիր է, նրա ինքնիշխանությունը և սահմանները երաշխավորվում են Բուդապեշտի հռչակագրով (1994 թ.)` ստորագրված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի կողմից: ՈՒկրաինան մեծ երկիր է: Այնտեղ ապրում է ավելի քան 40 մլն մարդ: Դա Մերձդնեստր չէ, Վրաստան չէ, և «խաղը» անջատողականության հետ շատ վտանգավոր կլիներ», -ասել է Սիկորսկին: Դիվանագետն ընդգծել է, որ ՈՒկրաինայի ընդդիմության ներկայացուցիչների մեջ «կան մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ պետք է արվի, ունակ են բանակցություններ վարելու և Արևմուտքի, և Ռուսաստանի հետ»: