Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Յուլյա Տիմոշենկոն հեռախոսազրույցներ է ունեցել Ֆյուլեի, Մերկելի, ԱՄՆ սենատորների հետ

Յուլյա Տիմոշենկոն հեռախոսազրույցներ է ունեցել Ֆյուլեի, Մերկելի, ԱՄՆ սենատորների հետ
24.02.2014 | 13:58

ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ազատության առաջին օրը հեռախոսազրույցներ է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ամերիկացի սենատորներ Ջոն ՄքՔեյնի, Ռիչարդ Դերբինի, Քրիս Մերֆիի հետ: Ֆյուլեն Տիմոշենկոյին շնորհավորել է ազատ արձակվելու կապակցությամբ և նշել, որ նրա վերադարձը քաղաքականություն կնպաստի ՈՒկրաինայի վերադարձին ժողովրդավարական ճանապարհ: Յուլյա Տիմոշենկոն շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ ՈՒկրաինային և անձամբ իրեն սատարելու համար:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ