Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Յուլյա Տիմոշենկոն չի հավակնում վարչապետի պաշտոնին

Յուլյա Տիմոշենկոն չի հավակնում վարչապետի պաշտոնին
24.02.2014 | 14:02

ՈՒկրաինայի ,Բատկիվշչինաե խմբակցության պատգամավոր Նիկոլայ Տոմենկոն հայտնել է, որ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն չի հավակնում կառավարության ղեկավարի պաշտոնին: «Ես ոչ պաշտոնական տեղեկություն ունեմ, որ Տիմոշենկոն չի հավակնում վարչապետի պաշտոնին»,- մեկնաբանել է Տոմենկոն: «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Սերգեյ Սոբոլևը հաստատել է տեղեկությունը: Նրա խոսքով՝ ՈՒկրաինայի վարչապետի պաշտոնի համար չի քննարկվի խմբակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի թեկնածությունը:
«Украинская правда»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ինքը Տիմոշենկոն` խնդրելով իր թեկնածությունը չդիտարկել վարչապետի պաշտոնի համար: «Ես զարմացա` տեղեկանալով, որ իմ թեկնածությունն առաջարկում են վարչապետի պաշտոնի համար: Ինձ հետ այդ հարցը ոչ ոք չի համաձայնեցրել», - Տիմոշենկոյի հայտարարությունը տարածել է «Բատկիվշչինան»: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈՒկրաինայի վարչապետի պաշտոնին հավակնում են նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, պատգամավոր Պյոտր Պորոշենկոն և «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը:

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ