Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսաստանը կոչ է անում «կարգի հրավիրել մոլեգնող խուլիգաններին»

Ռուսաստանը կոչ է անում «կարգի հրավիրել մոլեգնող խուլիգաններին»
24.02.2014 | 14:10

Ռուսաստանը հայտարարել է, թե Ուկրաինայի «ծայրահեղականները» վտանգում են երկրի սուվերենությունը: ՌԴ արտգործնախարարության հաղորդագրությունում ասվում է, որ ընդդիմությունը իր գործողություններով հարցականի տակ է դրել երկրի քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համաձայնագրի իրագործումը:
Հաղորդագրությունում նաև ասվում է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի իր գործընկերների հետ: Եվրամիության անդամ այս երեք երկրների արտգործնախարարները օգնել էին համաձայնություն ձեռք բերել Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության միջև: Լավրովը կոչ է արել Փարիզին, Բեռլինին և Վարշավային` գործի դնել իրենց ազդեցությունը և «կարգի հրավիրել մոլեգնող խուլիգաններին»:

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ