ԳԴՀ ԱԳ նախարարությունում գերմանա-ռուսական համագործակցության կոորդինատոր Գեռնոտ Էրլերը Բրյուսելին կոչ է անում հնարավորինս արագ Կիևին ֆինանսական օգնություն տրամադրել։ Welt am Sonntag թերթին հարցազրույցում նա ասել է. «ԵՄ-ն պետք է գործի, որպեսզի կանխի ՈՒկրաինայի սնանկացումը»: Նա գտնում է, որ Բրյուսելը համատեղ գործողությունների վերաբերյալ պետք է պայմանավորվի Ռուսաստանի հետ, ինչպես նաև ներառի ԱՄՀ-ին: