Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է օգնել Ուկրաինային, եթե ՈՒկրաինայի ղեկավարությունը դիմի, հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը: «ՈՒկրաինան ԱՄՀ անդամ է: Եթե ՈՒկրաինան դիմի օգնության համար՝ տնտեսական կամ ֆինանսական, մենք պատրաստ ենք օգնել»,- ասել է Լագարդը: Նա նշել է, որ ԱՄՀ-ին «մեկը պետք է ՈՒկրաինայում, ում հետ կարելի է քննարկել այդ հարցերը»: