Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը ողջունել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակումը, հայտնում է AFP-ը:
Ֆաբիուսը Պեկինում, որտեղ պաշտոնական այցով է գտնվում, լրագրողների հետ զրույցում ասել է. «Այն բացառիկ իրավիճակում, որը ստեղծվել է Ուկրաինայում, Ֆրանսիան իր եվրոպացի գործընկերների հետ կոչ է անում պահպանել երկրի միասնությունն ու ամբողջականությունը, խուսափել բռնությունից»: