Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Կառնին հայտարարել է, որ ուժեղ ժողովրդավարական ՈՒկրաինային սատարելու նպատակով Սպիտակ տունը պատրաստ է աշխատել ռուսական կողմի հետ: «ՈՒժեղ, բարգավաճող, միասնական և ժողովրդավարական ՈՒկրաինային սատարելու նպատակով մենք առաջ ընթանալով պետք է աշխատենք մեր դաշնակիցների՝ Ռուսաստանի և համապատասխան եվրոպական ու միջազգային կազմակերպությունների հետ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: