ՈՒկրաինայի Գերագույն ռադան փոխել է «Հիմնական պետական լեզվի քաղաքականության մասին» օրենքը: Այդ որոշմանը կողմ է քվեարկել 232 պատգամավոր:
«Հիմնական պետական լեզվի քաղաքականության մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2012 թ. օգոստոսի 10-ին: Այդ օրենքով ռուսերենը կարգավիճակ է ստացել այն մարզերում, որտեղ մայրենի լեզու է համարվում բնակչության 10 տոկոսի համար` ՈՒկրաինայի 27 տարածքային միավորումներից 13-ի համար:
Գերագույն Ռադայի «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսեն Յացենյուկի խոսքերով` ՈՒկրաինայի Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն` հանրապետության միակ պետական լեզուն ուկրաիներենն է: Նա պարզաբանել է, որ «Հիմնական պետական լեզվի քաղաքականության մասին» օրենքը չի ազդի ռուս բնակչության իրավունքների վրա:
«Ազատություն» կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը հաղորդել է, որ Գերագույն ռադայի պատգամավորները սկսել են աշխատել ազգային լեզուներին վերաբերող օրենքի նոր նախագծի վրա, որի համաձայն` ուկրաիներենը կամրագրվի որպես միակ պետական լեզու: