Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Որոնվում է ՈՒկրաինայի նախագահը

Որոնվում է ՈՒկրաինայի նախագահը
24.02.2014 | 18:10

ՈՒկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Գերագույն ռադան պաշտոնանկված նախագահ Վիկտոր Յանուկովիչին կալանքի սանկցիա է տվել: Ավակովը Facebook-ի իր էջում գրել է, որ Յանուկովիչը և մի շարք այլ պաշտոնյաներ հետախուզվում են խաղաղ ցուցարարների սպանդի մեղադրանքով: Ներքին գործերի նախարարի պաշտոնակատարի փոխանցմամբ` Յանուկովիչը շաբաթ օրը ժամանել է Ղրիմ և իր պահպանության ծառայությունից պաշտոնապես հրաժարվելուց հետո ուղևորվել անհայտ ուղղությամբ:

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ