Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն արդյունք չի տալիս` հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիաֆեթ Ասկերովը: Նա Մինսկի խումբը «մեռած» է որակել և հարցրել. «Ի՞նչ է, մենք 20 տարի՞ էլ պիտի սպասենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը»: Ըստ նրա, հակամարտության կարգավորման ժամկետը կապված է Ադրբեջանի հզորության հետ: