Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Քեթրին Էշթոնը կայցելի Իրան

Քեթրին Էշթոնը կայցելի Իրան
24.02.2014 | 18:16

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի` Իրան կատարելիք այցի ժամկետներն ու մանրամասները դեռ վերջնական չեն` ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայքլ Մանը: Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին հայտարարել էր, թե Էշթոնն Իրան կայցելի մարտի 9-10-ին: Խոսելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների մասին` ԵՄ դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղարը նշել է, որ կողմերը Վիեննայում երեք արդյունավետ օրեր են անցկացրել: «Հեշտ չի լինելու, բայց մենք լավ մեկնարկ ենք վերցրել: Մենք նշել ենք առաջիկա 4 ամիսների քննարկումների կառուցվածքը, և դա դրական պահ է»,- -ասել է Մանը:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ