Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վլադիմիրը ձեռքերը ծալած չի նստի

Վլադիմիրը ձեռքերը ծալած չի նստի
24.02.2014 | 18:18

ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Ռիչարդ Փերլի կարծիքով` ուկրաինական ընդդիմությունը, թվում է, թե վերահսկում է իրավիճակը, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարտության հետ չի հաշտվի, գրում է Corriere della Sera պարբերականի հոդվածագիր Էննիո Կարետտոն: Ռիչարդ Փերլն իտալական պարբերականի թղթակցի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ խիստ անհանգստացած է Կիևում տեղի ունեցող իրադարձություններով:
«Ես վտանգավոր եմ համարում Կիև բանակցությունների Պուտինի կողմից անհայտ պաշտոնյայի ուղարկելը, Կիևից ուկրաինական ոստիկանության արագ դուրսբերումը, և չէի ցանկանա, որ դա ավելի զանգվածային ուժային գործողությունների սկիզբ դառնա»,- ասել է Ռիչարդ Փերլը:
Նա նշել է, որ Ամերիկան և Եվրոպան պետք է ՈՒկրաինային օգնեն հաղթահարել տնտեսական դժվարությունները, նրան օգնություն տրամադրելով, այդ թվում` էներգետիկ, որպեսզի չեզոքացվի ռուսական շանտաժը:
«Նրանք պետք է հայտարարեն, որ ՈՒկրաինայի ճանապարհը բաց է ինչպես դեպի ԵՄ, այնպես էլ դեպի ՆԱՏՕ»,-ասել է նախկին պաշտոնյան:
Նա նշել է, թե իրենք լուռ հետևել են, երբ Պուտինը Կիևին 15 մլրդ դոլար է առաջարկել և աչք են փակել այն պլանի վրա, որը ենթադրում է խորհրդային կայսրության մասնակի վերականգնում: «Պուտինը սառը պատերազմի նախկին մասնակից է: Նա իր շահերն է հետապնդում և ցանկանում է մեզ պատին դեմ տալ»,- վստահ է Ռիչարդ Փերլը: Նրա խոսքով, Ջորջ Բուշը մեծ սխալ է թույլ տվել ՈՒկրաինային ՆԱՏՕ չթողնելով, այն ժամանակ, երբ Ռուսաստանը ոչինչ չէր կարող անել կանխելու համար: «Պուտինն ընդունակ է ամեն ինչի: Նա կարող է զինել Յանուկովիչին, ՈՒկրաինա հատուկ զորքեր ուղարկել, հայտարարել Կիևում հեղաշրջման մասին և անհրաժեշտ համարել դաշնակցին պաշտպանելը կամ քաղաքացիական պատերազմի մասին հայտարարել և անհրաժեշտ համարել խաղաղապահների միջոցով դրան վերջ դնելը: Նա մտածում է, որ մենք` ամերիկացիներս ու եվրոպացիները, չենք արձագանքի, եթե նա անսպասելի քայլեր ձեռնարկի...»,- ասել է ամերիկացի նախկին պաշտոնյան:

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ