Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ասկերովը Մինսկի խումբը «մահացած» է համարել

Ասկերովը Մինսկի խումբը «մահացած» է համարել
25.02.2014 | 13:00

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը արդյունք չի տալիս: Հիմա մենք ևս 20 տարի պետք է սպասենք, թե ե՞րբ կլուծվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Դա մահացած խումբ է»,-ըստ apa.az-ի՝ նման հայտարարություն է արել Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիաֆեթ Ասկերովը: Վերջինիս խոսքով՝ ԼՂՀ խնդրի կարգավորման ժամանակի հարցը կախված է Ադրբեջանի հզորությունից: Ասկերովն ասել է, թե «Ադրբեջանի կառավարությունն անում է անհրաժեշտ ամեն ինչ միջազգային մակարդակով Խոջալուի ցեղասպանության ճանաչման համար»:

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ