Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռիչարդ Մորնինգսթար. Մենք ոգևորված էինք նոյեմբերին երկու երկրների նախագահների հանդիպումով

Ռիչարդ Մորնինգսթար. Մենք ոգևորված էինք նոյեմբերին երկու երկրների նախագահների հանդիպումով
25.02.2014 | 17:06

«ԱՄՆ-ը շատ մտահոգված է հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում լարվածության աճի կապակցությամբ»,- «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը` կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին խուսափել իրավիճակի սրացումից: «Ըստ էության, դա վնասում է խաղաղ գործընթացին, բացի այդ՝ մշտապես կարող են լինել անկանխատեսելի հետևանքներ և սխալ հաշվարկներ, որ կարող են հանգեցնել ավելի մեծ ռազմական գործողությունների»,- հայտարարել է դեսպանը: Մորնինգսթարի խոսքով` լավագույն և միակ միջոցը, որով կարող է լուծվել հակամարտությունը, երկու նախագահների հանդիպումներում կոնկրետ քայլերի քննարկումն ու հռչակագրի պատրաստումն է, որը կարտացոլի ադրբեջանցիների և հայերի շահերը:
«Միևնույն ժամանակ մեզ որոշ չափով հուսադրում է, որ ներկայումս իրավիճակի սրացման միտումը փոքր-ինչ նվազել է, և այժմ ավելի քիչ միջադեպեր են գրանցվում, քան շաբաթներ առաջ, երբ սահմանային միջադեպերի հեղեղ էր: Մենք ոգևորված էինք նոյեմբերին երկու երկրների նախագահների հանդիպումով, մենք կարծում ենք, որ այս հանդիպումները կշարունակվեն»,- ասել է նա:

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ