Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը. «Ամենաշատը մենք ցանկանում ենք օգնել` պաշտպանելու Ադրբեջանի անկախությունն ու ինքնիշխանությունը, դա շատ կարևոր է: Մենք մի շարք ընդհանուր շահեր ունենք, որ ներառում են ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների իրականացումը, անվտանգության համակարգի ռեֆորմները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման, Աֆղանստանի, ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցեր»: