ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն անդրադարձել է նաև Ադրբեջանին ամերիկյան օգնությունը կասեցնող` «Ազատության աջակցման ակտ»-ի 907-րդ լրացումը չեղյալ համարելուն: Այդ հարցը 2002 թվականից կարգավորվում է ԱՄՆ-ի նախագահի ամեն տարի թարմացվող հրամանագրով, որով կասեցվում է «907-րդ լրացման» կիրառումը: Այդ լրացման վերջնական վերացումը, Մորնինգսթարի խոսքով, իրականում կարևոր է Կոնգրեսի համար, որ քաղաքական հարց է համարում:
1992-ին ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել է «Ազատությանն աջակցելու ակտը», որը կարգավորում է նախկին խորհրդային պետություններին տրվող ֆինանսական օգնության հարցը, իսկ 907-րդ լրացմամբ արգելել է Ադրբեջանի պաշտոնական կառույցներին ֆինանսավորումը, քանի դեռ Բաքուն չի վերացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: 2002 թվականից սկսած՝ ամեն տարի այդ լրացման գործունեությունը կասեցվում է ԱՄՆ-ի նախագահի հրամանագրով: