ՈՒկրաինայում տարածել են նախագահ Վիկտոր Յանուկովիչի ենթադրյալ գտնվելու վայրի մասին հերթական տեղեկությունը, գրում է lenta.ru-ն:
«Յանուկովիչին հայտնաբերել են Մոսկվայի պատրիարքության վանքերից մեկում անվտանգության աշխատակիցների և մերձավոր շրջապատի հետ: Նրա հետ մարդկանց ընդհանուր թիվը մոտ հազար է»,- Facebook-ում գրել է ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը:
Այդ տեղեկությունն այլ աղբյուրներից հաստատում կամ հերքում չի ստացել:
Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավոր Վլադիմիր Կուրենոյը հայտարարել էր, որ Դոնեցկից Մարիուպոլի ուղղությամբ (հնարավոր է՝ սահման տանող մայրուղի) դուրս է եկել ավտոշարասյուն, որտեղ իբր կարող է գտնվել Յանուկովիչը: Ավելի վաղ նա տեղադրել է հետևյալ հաղորդագրությունը. «Ձերբակալվե՞լ է: Տեղեկությունը 80 տոկոսով է: Ստուգում ենք»: Սակայն ընդդիմադիր Վալենտին Նալիվայչենկոն, ով նշանակվել է ՈՒկրաինայի անվտանգության ծառայության համակարգող, հայտարարել է, որ Յանուկովիչի ենթադրյալ ձերբակալության մասին ոչինչ չգիտի:
Փանջիկիձե. Օբաման աջակցել է Թբիլիսիի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ձգտումը. ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դրական է գնահատել Վրաստանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ձգտումը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
«Վրաստանի այս ձգտումը գնահատվել է որպես դրական քայլ: Նա (Բարաք Օբաման-1in.am) կոչ է արել կառուցողական լինել նաև ապագայում»,- լրագրողներին ասել է Փանջիկիձեն ԱՄՆ-ի նախագահի և Վրաստանի պատվիրակության հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ Վրաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, պաշտոնական այցով փետրվարի 22-ին մեկնել է ԱՄՆ: Այցը կտևի մինչև մարտի 1-ը: