Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵԱՀԿ նախագահ. ԼՂ հակամարտությունը տվյալ փուլում առանձնահատուկ ուշադրության կարիք ունի

ԵԱՀԿ նախագահ. ԼՂ հակամարտությունը տվյալ փուլում առանձնահատուկ ուշադրության կարիք ունի
25.02.2014 | 17:30

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տվյալ փուլում առանձնահատուկ ուշադրության կարիք ունի՝ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրքհալթերը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի մշտական խորհրդի նիստին: Նրա խոսքերով՝ հակամարտությունն առանձնահատուկ ուշադրության կարիք ունի՝ հաշվի առնելով վերջին շրջանում տիրող լարվածությունը: Բուրքհալթերն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը կաջակցի հակամարտության կարգավորման սահմանված ձևաչափերին, առաջին հերթին՝ Մինսկի խմբին: ԵԱՀԿ գործող նախագահը նաև նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը Շվեյցարիայի նախագահության առաջնային խնդիրներից մեկն է, որը միջոցներ է որոնում Հարավային Կովկասում երկարատև մասնակցության և տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների լուծման համար:

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ