«ՈՒկրաինան Ռուսաստանը չէ»,- ասել է ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովը BBC-ին տված հարցազրույցում: Նեմցովի կարծիքով՝ հեղափոխությունը Ռուսաստանում կարող է ուշանալ, քանի որ ռուսները ավելի համբերատար են: «Այն, որ Պուտինը վատ կվերջացնի` շարունակելով այն գործողությունները, որոնք ցուցադրում է, ես կասկած չունեմ: Ռուս ժողովրդի համբերությունը ավելի շատ է, քան ուկրաինացի ժողովրդինը: Եվ Պուտինի փողն էլ ավելի շատ է, քան Յանուկովիչինը: Բայց նույնիսկ համբերատար ռուս ժողովրդին, ի վերջո, ամեն ինչ կզզվեցնի և ժողովուրդը ոտքի կկանգնի»,- ասել է Նեմցովը: