Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Շախմատի դպրոցներից ընտրված լավագույն 15 շախմատիստները մրցեցին գրոսմայստերի հետ

Շախմատի դպրոցներից ընտրված լավագույն 15 շախմատիստները մրցեցին գրոսմայստերի հետ
26.02.2014 | 15:04

«Dasaran.am» կրթական ծրագրի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ ս.թ. փետրվարի 22-ին Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ Երևանի և ՀՀ տասը մարզերի դպրոցներից ընտրված լավագույն 15 շախմատիստների և գրոսմայստեր Զավեն Անդրեասյանի հետ համաժամանակյա երկար սպասված խաղը:

Մինչ խաղը սկսելը, աշակերտները պատասխանեցին շախմատի վերաբերյալ հարցերի, որի արդյունքում հաղթող ճանաչվեց ք. Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Սարգսյանը:
Զավեն Անդրեասյանի հետ համաժամանակյա խաղի ընթացքում ծավալվեց բավականին լարված և հետաքրքիր մրցապայքար, որի արդյունքում 2 աշակերտ` Արտյոմ Մանուկյանը (ք. Ագարակի մ/դ, 10-րդ դասարան) և Սարգիս Նիազյանը (ՎՊՄԻ հենակ. ա/դ, 12-գ դասարան) գրանցեցին ոչ-ոքի: Անկախ արդյունքներից` աշակերտներն ուրախ էին Զավեն Անդրիասյանի հետ խաղատախտակի վրա շախմատային ուժերը չափելու հնարավորության համար:
Միջոցառմանը մասնակցող բոլոր աշակերտները պարգևատրվեցին պատվոգրերով և խրախուսական մրցանակներով: Միջոցառման պատվավոր հյուրը՝ հայ շախմատի գրոսմայստեր, Լևոն Արոնյանի մարզիչ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Վահանյանը, ողջունեց նման նախաձեռնությունը և շնորհավորեց աշակերտներին գեղեցիկ շախմատային տոնի կապակցությամբ:
«Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանն իր հերթին խոստացավ, որ նման հանդիպումները պարբերական բնույթ կկրեն, և մեր աշակերտներից լավագույնները հնարավորություն կունենան իրենց շախմատային գիտելիքները չափել մեր լավագույն գրոսմայստերների հետ` միաժամանակ հարուստ փորձ ձեռք բերելով վարպետների հետ ունեցած խաղից:

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ