«Ասոցացման համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Հենց ՈՒկրաինան ժողովրդավարական կառավարություն ունենա և կարողանա կառավարել երկիրը, կարող է Բրյուսել գալ և ստորագրել: Հնարավոր է, դա տեղի ունենա նախագահական մայիսյան ընտրություններից հետո, որպեսզի ստորագրի թարմացված ժողովրդավարական լիազորություններով նախագահը»,- հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին: Սիկորսկին նշել է երեք առաջնահերթ խնդիրներ, որոնք անհրաժեշտ են ՈՒկրաինայի իրադրությունը կարգավորելու համար. պայմանավորվել ԱՄՀ-ի հետ, արժեզրկել գրիվնան և ազգաբնակչության համար բարձրացնել գազի գինը, փոխանցում է «УНИАН»-ը` հղում անելով Gazeta Wyborcza-ն:
«Նոր իշխանությունը արտակարգ քաղաքականություն վարելու համար սահմանափակ ժամանակ ունի, երբ հասարակությունը դեռ կարող է ընկալել, որ այդ «զոհերի» մեղավորը նախկին իշխանություններն են»,- ասել է լեհ նախարարը:
Նա ավելացրել է, որ Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի ՈՒկրաինայի իրադրությունից դժգոհ լինելու համար: «Մոսկվան կարող է դժգոհ լինել, քանի որ ՈՒկրաինային 15 միլիարդ դոլար է խոստացել, ծախսել է երեքը, մինչդեռ ՈՒկրաինան վերադառնում է եվրոպական ուղուն»,- նշել է Սիկորսկին: