Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՈՒկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, եթե երկիրը ցանկանա

ՈՒկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, եթե երկիրը ցանկանա
27.02.2014 | 13:30

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամագրվելու հարցը ՈՒկրաինայի նոր ղեկավարության համար առաջնային չէ: «Որոշումն ուկրաինացիներինն է: Տվյալ փուլում ես չեմ կարծում, որ դա ՈՒկրաինայի նոր ղեկավարության հիմնական խնդիրն է: Մենք բոլորս հիշում ենք, որ Բուխարեստի գագաթնաժողովում որոշում է ընդունվել, որ ՈՒկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, եթե երկիրը ցանկանա և կատարի անհրաժեշտ նախապայմանները: Նրանք պետք է որոշում ընդունեն: Սակայն ես կարծում եմ, որ տվյալ պահին ՈՒկրաինան ավելի առաջնային խնդիրներ ունի»,-հայտարարել է Ռասմուսենը:

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ