Ղրիմի թաթարներն այրել են Ռուսաստանի դրոշը և ներխուժել խորհրդարանի շենք` վանկարկելով «Ղրիմը Ռուսաստան չէ»: «УНИАН» գործակալությունը հաղորդել է, որ Ղրիմի խորհրդարան կարողացել է ներխուժել 20 թաթար, որ զինված են եղել փայտե մահակներով: Նրանք չեն ցանկանում խորհրդարանի խոսնակի պաշտոնում տեսնել Վլադիմիր Կոնստանտինովին: Ցույցին ներկա թաթարների և ռուսամետ ուժերի առաջնորդները կոչ են արել իրենց կողմնակիցներին հեռանալ խորհրդարանի տարածքից, որից հետո ցուցարարների մոտ մեկ քառորդը հեռացել է հրապարակից: Օրվա ընթացքում այնտեղ շուրջ 10 000 մարդ էր հավաքվել:
Ղրիմի խորհրդարանի նիստը, որի ժամանակ պետք է քննարկվեր տարածաշրջանի հասարակաքաղաքական իրավիճակը, չի կայացել: