ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանում է: Նրա երկու որդիները նրա հետ են, իրավապահ մարմինների աղբյուրներին հղումով հայտնում է «Главком» -ը: «Обозреватель»-ը փոխանցում է, որ Ղրիմի ճանապարհին Յանուկովիչը գիշերել է Դոնեցկում` օլիգարխ Ռինատ Ախմետովի տանը:
Յանուկովիչը ծովով Ռուսաստան է հասել կրտսեր որդու հետ: Ավագ որդին մեքենայով է հատել Ռուսաստանի հետ սահմանը: Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարված: